Դեւիդ Դաստմալչյանը Կիրա Նայթլիի հետ կխաղա «Բոստոնյան մարդասպանի» մասին ֆիլմում

«Ինքնասպանների ջոկատը․ զորահավաք» ֆիլմի աստղ Դեւիդ Դաստմալչյանը կմիանա սերիական մարդասպան «Բոստոնյան մարդասպանի» մասին դրամայի դերասանական կազմին, հայտնում է The Hollywood Reporter-ը։

Դերասանը կկատարի հիմնական դերերից մեկը։ Առայժմ չի շվում՝ ինչ դերի մասին է խոսքը։ Նկարահանումները կմեկնարկեն հաջորդ ամիս Բոսթոնում։ Բացի Դաստմալչյանից՝ ժապավենում կնհարահանվեն Կիրա Նայթլին, Քերի Քունը, Ալեսանդր Նիվոլան եւ Քրիս Քուփերը։

Ֆիլմը հիմնված է 1960-ականների իրական իրադարձությունների վրա, երբ սերիական մարդասպանը 13 կնոջ է զրկել կյանքից։ Կիրա Նայթլին կխաղա լրագրող Լորետա Մաքլաֆլինի դերը, որն իր գործընկերոջ՝ Ջին Քոուլի հետ միմյանց հետ կապել է «Բոստոնյան մարդասպանի» սպանություններն ու լուսաբանել դրանք։

Ֆիլմի պրոդյուսերները կլինեն Ռիդլի Սքոթը («Հանիբալ») եւ Մարգո Ռոբին («Տիկնիկ»)։

Comments (0)
Add Comment