Ռիհաննան դարձել է Բարբադոսի ազգային հերոս

Երգչուհի Ռիհաննան դարձել է Բարբադոսի Հանրապետության ազգային հերոս։ Այսօր իր պարտականություններին է անցել Բարբադոսի առաջին ընտրված նախագահ Սանդրա Մեյսոնը, հայտնում է Reuters-ը։

Բրիտանական միապետության ղեկավարությունից ազատվելուց հետո Բարբադոսի իշխանությունների առաջին որոշումներից մեկն է եղել Ռիհաննային «ազգային հերոս» հայտարարելը։

Ռիհաննան ծնվել է Բարբադոսում եւ վաղ տարիքում է ԱՄՆ տեղափոխվել՝ երգչուհու կարիերա սկսելու համար: 2018թ․-ի սեպտեմբերին նա նշանակվել է Բարբադոսի արտակարգ եւ լիազոր դեսպան՝ արտասահմանում պետությունը հայտնի դարձնելու համար։ Նրա պատասխանատվության ոլորտում ներառվել են կրթության, զբոսաշրջության եւ ներդրումների հետ կապված հարցեր։

Comments (0)
Add Comment