Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման շնորհակալություն է հայտնել «Ոսկե գնդակի» քվեարկությունում իր օգտին քվեարկողներին։ Բենզեման զբաղեցրել է չորրորդ տեղը։
«Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ինձ են աջակցել։ Ես խաղում եմ ֆուտբոլ ձեզ համար։ Շոուն պետք է շարունակվի»,- Բենզեման գրել է Թվիթերում։
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակին» 7-րդ անգամ արժանացել է ֆրանսիական ՊՍժ-ի եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին։ Լավագույն եռյակում են Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսիի» եւ Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոն։