Դերասանուհի Աննա Հարությունյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Աննան կանաչ գույնի բլուզ է կրում։ Դերասանուհին արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջական է դարձել աքսեսուարը՝ ժամացույցը։ Մեկնաբանությունների հատվածում հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել․ «Միշտ գեղեցիկ»։
Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին բաց գույնի տաբատ էր կրում, որը համադրել էր նույն երանգի վերարկուի հետ։ Աննան արձակել էր մազերը, սպորտային կոշիկ ընտրել։ Կերպարն ամբողջական էր դարձրել արեւային ակնոցը։ Սոցիալական ցանցում արված նշման համաձայն՝ լուսանկարն արվել էր Մոսկվայում։