Հայաստանում նոյեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 189 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 338120 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2360218 վերջին մեկ օրում` 4172 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 12947 պացիենտ. Մեկ օրում նվազել է 905-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 316198 անձ` վերջին մեկ օրում 1072 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 21 քաղաքացի, մահացածների թիվը 7535 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1440 է: