Բրիտանացի լրագրող եւ ռեժիսոր Էմիլ Գեսենի «45 օր. պայքար հանուն ազգի» ֆիլմը կարող է «Օսկարի» հավակնել․ այն ներկայացվել է՝ «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում առաջադրվելու համար։ Այս մասին Twitter-ի էջում հայտնել է լրագրողը։
Horizon Weekly-ի հաղորդմամբ՝ ֆիլմը նկարահանվել է 2020թ․-ի պատերազմի ընթացքում, երբ Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Ֆիլմի պրոդյուսերն Ասկո Հակոբյանն է։