Բրիտանացի դերասանուհի Սթարլեթ Բինը եւ նրա ամուսինը՝ «Playboy»-ի հիմնադրի որդին՝ Քուփեր Հեֆները, հայտարարել են, որ երկվորյակի են սպասում։ Երեխաները լույս աշխարհ կգան 2022թ․-ի սկզբին։
«Շնորհակալություն մեր համալրվող ընտանիքի համար։ Ես ու Քուփերը շատ ուրախ ենք հայտնել, որ 2022թ․-ի սկզբին երկվորյակ կունենաք։ Շնորհավորում ենք բոլորին Գոհունակության օրվա առիթով»,- հայտնել է երջանիկ մայրիկը։
Սիրահարները հանդիպել են վեց տարի։ 2020թ․-ի ամռանը զույգը դուստր է ունեցել, որին անվանել են Քուփերի տատիկի պատվին՝ Բեթսի Օլդրիջ-Կոնրադ։
30-ամյա գործարար Քուփերը Հյու Հեֆների որդին է եւ ծնվել է մոդել Կիմբերլի Կոնրադի հետ Հեֆների ամուսնության ընթացքում։ Բացի Քուփերից՝ Հյուն, որը պաշտոնապես ամուսնացած է եղել երեք անգամ եւ մահացել է 2017թ․-ին, եւս երեք երեխա ունի՝ դուստր եւ երկու որդի։