Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 5-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
Հավաքի շրջանակում Հայաստանի Մ-18 հավաքականը 2 ընկերական հանդիպում կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում՝ դեկտեմբերի 3-ին և 5-ին մրցելով Բելառուսի Մ-18 հավաքականի հետ, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։
Թիմի գլխավոր մարզիչ Վահագն Մինասյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Դարպասապահներ
Գագիկ Համբարձումյան — «Տրուա» (Ֆրանսիա)
Միհրան Հովհաննիսյան — «Գանձասար»
Հայկ Խաչատրյան — «Արարատ-Արմենիա»
Պաշտպաններ
Սերգեյ Մուրադյան — «Զենիթ» Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստան)
Էրիկ Ամիրխանյան — «Ուրարտու»
Նարեկ Խաչատրյան — Ակադեմիա
Անտոնի Թումանյան — «Լիոն ՖԱ» (Ֆրանսիա)
Արա Ջոլաքյան — «Ուրարտու»
Գևորգ Գրիգորյան — «Ուրարտու»
Էրիկ Հակոբյան — ԲԿՄԱ
Միքայել Ղազարյան — «Արարատ-Արմենիա»
Գուրգեն Քոսյան — «Արարատ-Արմենիա»
Կիսապաշտպաններ
Էդգար Փիլոյան — «Վիստա Գելենջիկ» (Ռուսաստան)
Արթուր Ոսկրիչյան — «Օլիմպիկ Մարսել» (Ֆրանսիա)
Գրիգոր Պապյան — «Քոլդինգ» (Դանիա)
Համլետ Սարգսյան — «Ուրարտու»
Գրիգոր Ալեքսանյան — «Մեց» (Ֆրանսիա)
Արամայիս Խաչատրյան — ԲԿՄԱ
Դավիթ Հակոբյան — ԲԿՄԱ
Կարեն Դավթյան — «Ուրարտու»
Վրեժ Մկրտչյան — «Արարատ-Արմենիա»
Վարդան Թովմասյան — ԲԿՄԱ
Հարձակվողներ
Միսակ Հակոբյան — ԲԿՄԱ
Ալեքսանդր Մկրտիչյան — Կուբան Ակադեմիա (Ռուսաստան)
Արայիկ Էլոյան — «Ուրարտու»