Ջեյմի Կարագեր․ Մեսին, Մբապեն ու Նեյմարը 3 ուղեւոր են ՊՍԺ-ում

«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ, հեռուստամեկնաբան Ջեյմի Կարագերը վստահ է, որ ֆրանսիական ՊՍԺ-ի չի նվաճի Չեմպիոնների լիգայի գավաթը, քանի որ հարձակվողներ, բրազիլացի Նեյմարը, արգենտինացի Լիոնել Մեսին ու ֆրանսիացի Կիլիան Մբապեն չեն խաղում ամբողջ թիմի համար։

«Չեմպիոնների լիգայի ֆավորիտներից «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Չելսին» կամ «Բավարիան» չունեն ուղեւորներ, իսկ Մեսին, Մբապեն ու Նեյմարը 3 ուղեւոր են ՊՍԺ-ում։ Այդ պատճառով էլ նրանք ոչ մի շանս չունեն Չեմպիոնների լիգայում։

Ամենաշատը տխրում եմ Մբապեի համար։ 22 տարեկանում նա պետք է վերադառնա հետ եւ օգնի թիմակիցներին «Մանչեսթեր Սիթիի» նման բարդ մրցակցի հետ պայքարում։

Կարող եմ հասկանալ Մեսիին, որը 34 տարեկանում պետք է խնայի ուժերը ամենակարեւոր պահերի համար։

Խաղադաշտում քայլելն անընդունելի է, ուղեւորների ժամանակներն անցել են։ Ես նույնը ասել եմ նաեւ Ռոնալդուի համար, բայց նա գոնե մշտապես գոլեր է խփում»,- Ջեյմի Կարագերի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի նախավերջին տուրում ՊՍԺ-ն Անգլիայում «Մանչեսթեր Սիթիին» պարտվել է 1։2 հաշվով։ Երկու թիմերն էլ նվաճել են 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Չեմպիոնների լիգա, 5-րդ տուր

A խումբ

«Մանչեսթեր Սիթի» — ՊՍԺ՝ 2։1 (տեսանյութ)

 Ռահիմ Ստերլինգ, 63, Գաբրիել Ժեզուս, 76, — Կիլիան Մբապե, 50

«Բրյուգե» — «ՌԲ Լայպցիգ»՝ 0։5

Քրիստոֆեր Նկունկու, 12, 90+3, Էմիլ Ֆորսբերգ, 17, 11մ, 45+1, Անդրե Սիլվա, 26

Մրցաշարային դրություն․ «Մանչեսթեր Սիթի»՝ 12 միավոր, ՊՍԺ՝ 8, «ՌԲ Լայպցիգ»՝ 4, «Բրյուգե»՝ 4։

Comments (0)
Add Comment