Անգլիայի հավաքականի եւ «Լիվերպուլի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը ենթադրություն է արել, որ Դորտմունդի «Բորուսիայի» եւ Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը կարիերան կշարունակի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիում»։
«Չեմ կարծում, որ Սալահը կշարունակի այդքան շատ գոլ խփել, եթե «Լիվերպուլին» միանա Էրլինգ Հոլանդը։ Ես կարծում եմ, որ նորվեգացու հաջորդ ակումբը կլինի «Մանչեսթեր Սիթին»։
Նա չի համապատասխանում «Մանչեսթեր Յունայթեդին»։ Վստահ չեմ, որ Հոլանդը կընտելանա «Լիվերպուլի» խաղին»,- Մայքլ Օուենի խոսքը մեջբերում է BT Sport-ը։
Բունդեսլիգայում Հոլանդը մասնակցել է 49 հանդիպման, խփել նույնքան գոլ։ Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 10 հանդիպման, խփել 13 գո։ Հոլանդն այժմ վերականգնվում է վնասվածքից հետո։ Նրա վերադարձը խաղադաշտ սպասվում է հունվարին։