«Մանչեսթեր Սիթի» — ՊՍԺ. Բուքմեյքերների կանխատեսումը

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» նոյեմբերի 24-ին կընդունի ֆրանսիական ՊՍԺ-ին։

Բուքմեյքերները կանխատեսում են կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հաղթանակը՝ 1.60։ Փարիզյան ակումբի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 5.25 գործակցով, ոչ ոքի արդյունքինը՝ 4.10։

«Մանչեսթեր Սիթի» — ՊՍԺ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Թիմերի առաջին խաղը Փարիզում ավարտվել է ՊՍԺ-ի հաղթանակով՝ 2։0։

А խմբում «Մանչեսթեր Սիթին» 9 միավորով առաջինն է, ՊՍԺ-ն հետ է 1 միավոր։ Երրորդ տեղում 4 միավորով ընթացող բելգիական «Բրյուգեն» նույնպես պահպանում է 1/8 եզրափակիչ դուրս գալու հնարավորություն։

Comments (0)
Add Comment