Հմայիչ. Ժաննա Բուտուլյանի լուսանկարը

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Ժաննան սեւ հագուստ է կրում, որը բաց է ուսի հատվածում։ Դերասանուհին արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել, որն ընդգծել է գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Ժաննան սեւ հագուստ էր կրում՝ բլուզ, կաշվե տաբատ եւ բաճկոն։ Դերասանուհու մազերը հավաքված էին, մեղմ շպարով էր, իսկ կերպարն ամոբղջացնում էր արեւային ակնոցը։ Ժաննան հրապարակումը չէր մակագրել, սակայն հետեւորդները բազամթիվ դրական խոսքեր էին ուղղել․ «Շշմելու գեղեցիկ», «տիկնիկ»։

Comments (0)
Add Comment