Չեմպիոնների լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է 4։0 հաշվով հաղթանակը Թուրինի «Յուվենտուսի» նկատմամբ մրցաշարի 5-րդ տուրում։
«Ցուցադրեցինք շատ ուժեղ ֆուտբոլ եւ հասանք հրաշալի արդյունքի։ Մենք պատրաստ էինք լինել համբերատար, բայց նաեւ թելադրել մեր ռիթմը եւ վերահսկել խաղի ինտենսիվությունը։
Թիմը հրաշալի լուծեց խնդիրը, յուրաքանչյուր ֆուտբոլիստ խաղադաշտում գերազանց գործեց։ Մենք 4 գոլ խփեցինք հզոր պաշտպանություն ունեցող թիմի։ Ֆանտաստիկ երեկո էր։
Հիմա կարեւոր է չընկնել էյֆորիայի մեջ, այլ պարզապես վայելել պահը»,- Տուխելի խոսքը մեջբերում է անգլիական ակումբի կայքը։
Երկու թիմերն էլ նվաճել են 1/8 եզրափակիչի ուղեգրերը։