Պրոդյուսեր, հաղորդավարուհի Արեւիկ Ուդումյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ տաբատ է կրում եւ սպիտակ վերնաշապիկ։ Արեւիկն այն համադրել է սեւ վերարկուի եւ երկարաճիտների հետ։ Կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները՝ գլխարկ, ոճային պայուսակ։
Ավելի վաղ արված հրապարակմամբ Արեւիկն անդրադարձել էր ցուրտ եղանակին մաշկի խնամքի թեմային։ «Եղանակային փոփոխությունների հետ մեկտեղ կարիք է առաջանում նաև վերանայել խնամքը։ Սա պայմանավորված է նրանով, որ ցուրտ կլիմայական պայմաններում մաշկն ավելի է հակված ջրազրկման։ Առհասարակ, մաշկի խոնավեցումը կարեւոր գործոն է, բայց ցրտին՝ դրա դյուրագրգիռ դառնալու պատճառով, կարիք է առաջանում հավելյալ խոնավեցման»,- նշել էր նա։