«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը գունավոր վերնազգեստ է կրում։ Լուսինեն արձակել է մազերն ու վառ շպար է ընտրել։ «Վաղուց չէի տեսել ինձ կարմիր շրթներկով»,- մեկնաբանությունների հատվածում գրել է նա։
Օրեր առաջ Լուսինե Թովմասյանն ընտանեկան լուսանկարներ էր հրապարակել։ «Ահա եւ մենք բոլորս միասին։ Ջբոսնեցինք մեր սիրելի Երևանով», — հրապարակմանը կից գրել էր գեղեցկուհին։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին կատարել․ «Ներդաշնակ ընտանիք»։