Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հրապարակել է թիմի կազմը, որը մեկնել է Անգլիա՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի նախվերջին տուրի հանդիպմանը։
Առաջին անգամ հայտացուցակում է 35-ամյա իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը, որը վերականգնվել է սրունքի մկանային վնասվածքից հետո։
Հայտացուցակ են վերադարձել նաեւ պաշտպան Մարկինյոսն ու դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման։
«Մանչեսթեր Սիթի» — ՊՍԺ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 24-ին։