Ռուս երգչուհի եւ հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան իր ինստագրամյան էջում հայտնել է, որ ձեռքի վնասվածքի պատճառով հիվանդանոց է դիմել։
«Այս երկու շաբաթվա ընթացքում գտնվել եմ բժիշկների հսկողության տակ, սակայն, ցավոք, ապաքինում չի նկատվում։ Նրանց համառ պնդումներով ես հոսպիտալացվում եմ ու լքում Ինստագրամը»,- հայտնել է արտիստը։
Վերջերս հայտնի է դարձել, եր երգչուհին ձեռքի վնասվածք է ստացել։ Ախտորոշվել է նյարդի ճզմում, ինչի արդյունքում նա դժվարությամբ է կարողանում շարժել վերջույթը։
«Հույս ունեմ, որ մինչեւ շաբաթ օրն ավելի լավ կլինեմ։ Բայց բժիշկները նույնքան ոգեւորությամբ չեն տրամադրված, ինչպես ես»,- հայտնել է երգչուհին։