«MRС» կինոստուդիան, որը նկարահանել է «Թղթե տուն» սերիալը, հաղթել է ամերիկացի դերասան Քեւին Սփեյսիի դեմ դատական գործը պայմանագրի պայմանների խախտման համար, հայտնում է Fox News-ը։
Նշվում է, որ դերասանի կողմից պայմանագրի պայմանների խախտումը հանգեցրել է նրան, որ կինոստուդիան ստիպված է եղել կրճատել «Թղթե տան» մի քանի էպիզոդ, որոնցում նկարահանվել է Սփեսյին։ Որոշ ժամանակ անց նրան ազատել են աշխատանքից, իսկ սերիալում կենտրոնական դեր է զբաղեցրել Ռոբին Ռայթը։
«MRС»-ի ներկայացուցիչների խոսքով՝ դա հավելյալ ֆինանսական ծախսերի պատճառ է դարձել։
Հրապարակման մեջ նշվում է, որ Սփեյսին փորձել է վիճարկել հայցը եւ հայտարարել է, որ ոտնձգությունների ու անպատշաճ վարքագծի մեղադրանքներն իր հետ կնքված պայմանագրի խզման հիմք չեն տվել։ Դատարանը մերժել է դերասանի վերաքննիչ բողոքը։