Օրվա թիվը․ որքան գումար է ծախսել Քորթնի Քարդաշյանը սիրելիի երազանքն իրականացնելու համար

Քորթնի Քարդաշյանն ու Թրեւիս Բարքերն ամենառոմանտիկ աստղային զույգերից են։ Նրանք անգամ չեն մտածում զգացմունքները զսպելու մասին, նույնիսկ երբ նրանց նկարում են տեսախցկները։ Մեկ ամիս առաջ թմբկահարն առաջարկություն է արել Քորթնիին՝ լողափը զարդարելով մոմերով ու կարմիր վարդերով։ Իսկ այժմ հարսնացուն է անակնալ պատրաստել ապագա ամուսնու համար։

Նոյեմբերի 14-ին Թրեւիսը 46 տարեկան է դարձել։ Դատելով նրանից, որ նա լուսանկարները հրապարակել է միայն երեք օր անց, կարելի է մտածել, որ տոնը հաջողվել է։ Երաժիշտը ինստագրամյան էջում ցույց է տվել ազդեցիկ նվերը, որը մատուցել է սիրելին։

Քորթնին զարմացրել է փեսացուին՝ նրա համար վինտաժային մեքենա գնելով։ Աստղերը չեն մատանշել մակնիշը, սակայն այն նման է «Buick GNX»-ի, որի արժեքը կազմում է մոտ 205 հազար դոլար։ «Երբ երազանքներիդ աղջիկը քեզ նվիրում է երազանքներիդ մեքենան»,-կադրերը մեկնաբանել է Թրեւիսը։

Դատելով Քորթնիի էջում հրապարակված լուսանկարներից՝ սիրահարները հանգստացել են Մեքսիկայում։ Լուսանկարներում կարելի է տեսնել նաեւ Քորթնիի՝ Սքոթի Դիսիկի հետ ամուսնության ընթացքում ծնված երեխաներն ու Թրեւիսի դուստրը, որի մայրը Շենի Մոուքլերն է։

Comments (0)
Add Comment