Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ակսել Վիտսելը կարող է տեղափոխվել Իտալիայի կամ Անգլիայի առաջնություն։ 32-ամյա բելգիացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար կպայքարեն անգլիական «Նյուքասլը» եւ Թուրինի «Յուվենտուսը», հաղորդում է TuttoJuve-ն։
Ակսել Վիտսելի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։ Արդեն հունվարին «Բորուսիան» կփորձի վաճառել նրա տրանսֆերը։
«Նյուքասլը» պատրաս է Ակսել Վիտսելին վճարել տարեկան 10 միլիոն եվրո, եթե նա հաջորդ ամռանն անվճար միանա անգլիական ակումբին։
Վիտսելը «Բորուսիայում» է 2018 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա դորտմունդյան թիմի հետ մասնակցել է 18 հանդիպման, գոլով կամ գոլային փոխանցմամբ աչքի չի ընկել։