«Բարսելոնա» վերադարձած 38-ամյա բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը կստանա տարեկան 155 հազար եվրո։ Դա իսպանական Լա Լիգայում սահմանված նվազագույն աշխատավարձն է ֆուտբոլիստների համար, հաղորդում է La Vanguardia-ն։
Դանի Ալվեսը կատալոնական թիմում կլինի ամենացածր աշխատավարձ ստացող ֆուտբոլիստը։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
Ալվեսը «Բարսելոնայում» հանդես է եկել նաեւ 2008-2016-ին՝ նվաճելով 23 տիտղոս։