Շախմատային թագի համար մրցամարտի մրցանակային հիմնադրամը 2 միլիոն եվրո է։ Տիտղոսը կպաշտպանի նորվեգացի Մագնուս Կարլսենը։ Հավակնորդը ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին է։
«Հաղթողը կստանա 2 միլիոն եվրոյի 60 տոկոսը։ Եթե պայքարը հասնի թայ-բրեյքի, ապա հաղթողը կստանա 55 տոկոսը, պարտվողը 45 տոկոսը։
Կասպարովի մասնակցությամբ չեմպիոնական մրցամարտերից հետո սա ամենալուրջ ֆինանսական պայմաններն են աշխարհի չեմպիոնի մրցամարտերում։
Բյուջեի մեծ մասն ապահովել են հովանավորները»,- ասել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի ռուսաստանցի նախագահ Արկադի Դվորկովիչը gazeta.ru-ին։
Չեմպիոնական մրցամարտը տեղի կունենա նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 14-ը Դուբայում։