Անրի․ Հույս ունեմ, որ «Ոսկե գնդակը» կստանա Բենզեման կամ Կանտեն

Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին կանխատեսում է արել «Ոսկե գնդակի» այս տարվա մրցանակաբաշխության ֆավորիտների վերաբերյալ։

«Ես հույս ունեմ, որ «Ոսկե գնդակը» կստանա Քարիմ Բենզեման կամ Նգոլո Կանտեն։ Բայց պետք է լինել իրատես։ Ռոբերտ Լեւանդովսկին կստանար «Ոսկե գնդակը», եթե այն անցկացվեր անցած տարի։

Կարելի է նաեւ խոսել Ժորժինյոյի մասին, որը դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր եւ Եվրոպայի չեմպիոն։ Կա նաեւ Լիոնել Մեսին, որը վերջապես նվաճեց Ամերիկայի գավաթը»,- Անրիի խոսքը մեջբերում է Journal du Dimache-ը։

«Ոսկե գնդակի» հավակնորդների տասնյակը Goal.com-ի վարկածով. 

Լիոնել Մեսի (ՊՍԺ)

Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա»)

Ժորժինյո («Չելսի»)

Նգոլո Կանտե («Չելսի»)

Քարիմ Բենզեմա («Ռեալ»)

Կիլիան Մբապե (ՊՍԺ)

Ռոմելու Լուկակու («Չելսի»)

Էրլինգ Հոլանդ («Բորուսիա Դորտմունդ»)

Կրիշտիանու Ռոնալդու («Մանչեսթեր Յունայթեդ»)

Կեւին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»)

France Football-ը հոկտեմբերի 8-ին հրապարակել էր «Ոսկե գնդակ» մրցանակի հավակնորդների ցուցակը։ 

Ռիյադ Մահրեզ («Մանչեսթեր Սիթի», Ալժիր), Նգոլո Կանտե («Չելսի», Ֆրանսիա), Էրլինգ Հոլանդ («Բորուսիա Դորտմունդ», Նորվեգիա), Կեւին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի», Բելգիա), Լեոնարդո Բոնուչի («Յուվենտուս», Իտալիա), Մեյսոն Մաունթ («Չելսի», Անգլիա), Հարի Քեյն («Տոտենհեմ», Անգլիա), Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ, Իտալիա), Քարիմ Բենզեմա («Ռեալ», Ֆրանսիա), Ռահիմ Ստերլինգ («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Նիկոլո Բարելա («Ինտեր», Իտալիա), Ջորջո Կիելինի («Յուվենտուս», Իտալիա), Կրիշտիանու Ռոնալդու («Մանչեսթեր Յունայթեդ», Պորտուգալիա), Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի», Պորտուգալիա), Բրունու Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ», Պորտուգալիա), Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Ժորժինյո («Չելսի», Իտալիա), Սիմոն Կյաեր («Միլան», Դանիա), Սեսար Ասպիլիկուետա («Չելսի», Իսպանիա), Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա», Լեհաստան), Ռոմելու Լուկակու («Չելսի», Բելգիա), Լաուտարո Մարտինես («Ինտեր», Արգենտինա), Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա), Լիոնել Մեսի (ՊՍԺ, Արգենտինա), Լուկա Մոդրիչ («Ռեալ», Խորվաթիա), Ժերար Մորենո («Վիլյառեալ», Իսպանիա), Նեյմար (ՊՍԺ, Բրազիլիա), Պեդրի («Բարսելոնա», Իսպանիա), Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ», Եգիպտոս), Լուիս Սուարես («Աթլետիկո», Ուրուգվայ)։

Comments (0)
Add Comment