«Բարսելոնա» վերադարձած 38-ամյա բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը հաջողությամբ բուժզննում է անցել կատալոնական ակումբում։
Ալվեսը նոյեմբերի 15-ին կանցկացնի առաջին մարզումը Չավիի գլխավորած թիմում։
Նրա շնորհանդեսը «Կամպ Նոու» ստադիոնում տեղի կունենա նոյեմբերի 17-ին, Երեւանի ժամանակով 17։00-ին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ալվեսի պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
Ալվեսը «Բարսելոնայում» հանդես է եկել 2008-2016-ին՝ նվաճելով 23 տիտղոս։