Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Անգլիայի առաջնության առաջատար Լոնդոնի «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ճանաչվել է Պրեմիեր լիգայի հոկտեմբերի լավագույն մարզիչ, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։
«Չելսին» անցած ամիս չորս անընդմեջ հաղթանակ է տարել։
Մրցանակին հավակնում էին նաեւ Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»), Դեւիս Մոյեսը («Վեստ Հեմ») եւ Պատրիկ Վիեյրան («Քրիսթալ Փելաս»)։
«Չելսին» հոկտեմբերին 3։1 հաշվով հաղթել է «Սաութհեմփթոնին», 1։0 հաշվով՝ «Բրենթֆորդին», 7։0 հաշվով՝ «Նորվիչ Սիթիին», 3։0 հաշվով՝ «Նյուքասլին»։