«Կան սրտացավ ու կան սրտիդ ցավ պատճառողներ․․․ յուրքանչյուրն արարում է իր սրտի չափով»․Տաթեւ Սարգսյան

Դերասանուհի Տաթեւ Սարգսյանը երկար դադարից հետո նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով հրապուրիչ կերպարում։

Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում երիտասարդ դերասանուհին կրում է սեւ բոդի, ջինսե տաբատ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված են, նախապատվությունը տվել է մեղմ շպարին։

«Յուրքանչյուրը հասկանում է մարդուն ու աշխարհն իր սրտի չափով։ Կան փոքրահոգի, կան մեծահոգի մարդիկ, կան մարդիկ, ովքեր հակառակ գնալու պահին գնում են ՝ հանուն, ու մնում կողքիդ: Կան սրտացավ ու կան սրտիդ ցավ պատճառողներ, իսկ դու սոսկ ՝ չնչին, բայց հեղեղներից փրկված, փոցխերից հեռու, մաքուր տեղ էիր իրենց նվիրել..․ յուրքանչյուրն արարում է իր սրտի չափով», — հրապարակումը մակագրել է Տաթեւը։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում դերասանուհին պատառոտված ջինսե տաբատ էր կրում, ուսի հատվածում բաց գլուզ։ Տաթեւ մարզակոշիկներ էր ընտրել ու պարզ սանրվածք։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել։

Comments (0)
Add Comment