Դժբախտ դեպք. 12 տարեկան տղայի մատները կտրվել են. նրան 10 ժամ վիրահատել են

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 12 տարեկան երեխա՝ ձեռքի չորս մատների ամպուտացմամբ (անդամահատված): Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Դեպքը տեղի է ունեցել շան հետ խաղալիս: Կենդանին վզկապի փոխարեն կապված է եղել պողպատե տռոսով, որի մյուս ծայրը փաթաթված է եղել երեխայի մատներին, վազելու ժամանակ այն ձգվել է, ինչի հետևանքով տղայի չորս մատները կտրվել են:

Երեխան տասը ժամ վիրահատվել է, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի պլաստիկ վիրաբույժները կատարել են ձեռքի մատների ռեպլանտացիա:

Տանը կամ բակերում պահվող կենդանիների համար հորդորում ենք օգտագործել հատուկ նախատեսված վզկապներ, նման սարսափելի դեպքերից խուսափելու համար:

Comments (0)
Add Comment