Ամերիկացի դերասանուհի Հիլարի Դաֆը, որը յոթ ամիս առաջ երրորդ երեխային է ունեցել, սոցցանցերում քննադատության է ենթարկվել այն բանից հետո, երբ փոքրիկի ականջները ծակել է: Այս մասին գրում են արեւմտյան լրատվամիջոցները։
«Այո։ Ես այսօր ծակել եմ նրա ականջները։ Անհամբեր սպասում եմ, թե երբ է համացանցն ինձ կրկին մանկական աբյուզեր անվանելու։ Սկսեք», — լուսանկարը մակագրել է Հիլարին։
Մեկնաբանություններում Հիլարիի վրա «հարձակվել են» այն մայրերը, որոնք հայտարարել են, թե երեխայի համար դա ցավոտ է եւ Դաֆի արաքը որակել են որպես ծաղրանք՝ նրան անվանելով հրեշ-մայր եւ աբյուզեր։
Դատելով ամենից՝ այս անգամ Հիլարի Դաֆն ավելի հանգիստ է ընդունել իր արարքի վերաբերյալ բացասական արձագանքը։ Դեռ փետրվարին Yahoo-ին տված հարցազրույցում նա խոստովանել էր, որ երեխաների հետ կապված իր որոշումների վերաբերյալ որոշ մեկնաբանություններ երբեմն ծաղրում են իրեն, բայց շատ ավելի քիչ, քան նախկինում։
Աղբյուրը՝ Focus.ua