Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է հմայիչ կերպարում։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին հայկական տարազ է կրում։ Նրա մազերը հավաքված են, նուրբ շպարով է։ «Հայի ցավը հավերժ է, բայց այն պետք է հաղթահարել ապրելով», — հրապարակումն այսպես է մեկնաբանել երիտասարդ դերասանուհին։
Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին կապույտ զգեստ էր կրում։ Հասմիկն արձակել էր մազերն ու բնական շպար էր նախընտրել։ «Բարի օր իմ ամենասիրելի հետեւորդներին»,- մեկնաբանություններում գրել էր նա։