Երգչուհի Սոնա Ռուբենյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել, որում պատկերված է եղբոր՝ Արթուրի հետ։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում քույր եւ եղբայր ջերմ գրկախառնված են։ Նրանք կրում են սպիտակ հագուստ։ Սոնայի մազերը կիսով չափ հավաքված են, նախապատվությունը տվել է մեղմ շպարին։ Հրապարակմանը կից երգչուհին շնորհավորել է եղբոր ծննդյան օրը։
Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին մայրիկի հետ էր պատկերված։ «Շնորհավոր ծնունդդ, մամ ջան։ Սիրում եմ քեզ շատ»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր երգչուհին։