Սերխիո Ռամոսն առաջին մարզումն է անցկացրել ՊՍԺ-ի ընդհանուր խմբում

Ֆրանսիական ՊՍԺ-ի նորեկ, 35-ամյա իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը սրունքի մկանային վնասվածքից հետո առաջին մարզումն է անցկացրել արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմի ընդհանուր խմբում, հաղորդում է Le Parisien-ը։

Հավաքականներից հրավեր չստացած ֆուտբոլիստները շարունակում են մարզումային գործընթացն ակումբում։

Ռամոսի նորամուտը ՊՍԺ-ում սպասվում է այս ամիս։

Նա չի խաղացել մայիսի 5-ից, երբ «Ռեալի» կազմում Չեմպիոնների լիգայի հանդիպման մասնակցեց Լոնդոնի «Չելսիի» դեմ (0:2)։

Comments (0)
Add Comment