ARARAT Craft & Twist․ մեկ օր, մեկ բար, 4 նոր կոկտեյլ (ֆոտոռեպորտաժ)

Նոյեմբերի 4-ին Phoenix բարը հյուրընկալեց ARARAT Craft & Twist թիմի բարմեններին, ովքեր բացահայտեցին լեգենդար հայկական կոնյակի նոր եզրերը, այցելուներին ներկայացնելով նոր՝ հեղինակային կոկտեյլներ (ֆոտոռեպորտաժ)։  

Երևանի կոնյակի գործարանի և Բարմենների հայկական ասոցիացիայի համագործակցության արդյունքում, արդեն երեք տարի անընդմեջ, իրականացվում է ARARAT Craft & Twist բարմենական մրցույթը, որը միտված է զարգացնելու բարակոկտեյլային մշակույթը և նպաստելու միքսոլոգիայի նորարական մոտեցումների ձևավորմանը։

ARARAT Craft & Twist թիմն են կազմում համանուն մրցույթի տարբեր տարիների հաղթողները՝ Դավիթ Հովհաննիսյանը, Ստեփան Աբրահամյանն ու Գոռ Ղազարյանը։ Այսպես՝  ARARAT Craft & Twist Team Guest Bartending-ի երեկոն կզարդարեն ոլորտի առաջատար մասնագետների կողմից ARARAT կոնյակի հիմքով պատրաստած հեղինակային կոկտեյլները։ 

«Ես, Դավիթն և Գոռը աշխատում ենք տարբեր բարերում` երբեւէ միասին նույն բարի հետեւում չենք աշխատել, բայց երեքիս համար մեծ պատիվ է լինել ARARAT-ի բարմենական թիմում։ Նոյեմբերի 4-ին ներկայացվելիք չորս կոկտեյլները ստեղծելիս հաշվի ենք առել ինչպես այն մարդկանց մոտեցումը, ովքեր սիրում են նորություններ, նոր զգացողություններ, այնպես էլ նրանց, ովքեր նախընտրում են հին ու բարի դասական տարբերակները»,- ասել է ARARAT Craft & Twist թիմի բարմեն Ստեփան Աբրահամյանը։

Բարմենները որպես հիմք օգտագործելու են ARARAT Coffee, ARARAT Ani 7 տարեկան և ARARAT Apricot խմիչքները։ Պահպանելով համահոտային երանգները՝ բարմենների կողմից մշակած հատուկ տեխնոլոգիայի կիրառմամբ պատրաստվելու է նաև ոչ ալկոհոլային բաղադրությամբ կոկտեյլ՝ օգտագործելով ARARAT Apricot-ը։

Comments (0)
Add Comment