Մոուրինյո․ 2 ակնհայտ 11 մետրանոց չստացանք

Կոնֆերենցիաների լիգայի չորրորդ տուրում նորվեգական «Բուդյո-Գլիմտի» հետ տնային հանդիպումը ոչ ոքի 2։2 հաշվով ավարտելուց հետո իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժգոհել է մրցավարությունից։

«2։2 հաշիվն է իրականությունը, բայց ակնհայտ երկու 11 մետրանոց չստացանք։ Դա բացահայտ էր։ Շատ կարելի է խոսել, բայց իրականությունն այն է, որ մրցակիցը դարպասին երկու հարված կատարեց, երկուսն էլ վերածվեց գոլի։ Մենք երկու գոլ խփեցինք եւ չստացանք երկու 11 մետրանոցի իրավունք։

Ես չգիտեմ, գուցե, վատ մրցավարներն են կարիերա սկսում Կոնֆերենեցիաների լիգայում։ Նորվեգիայում ես ոչինչ չեմ ասել մրցավարի մասին, քանի որ պարտվեցինք 1։6 հավով։

Քանի՞ միավոր է «Ռոման» կորցրել մրցավարների սխալների հետեւանքով։ Նայեք «Յուվենտուսի», «Միլանի» հետ եւ այս հանդիպումները»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հռոմում տեղի ունեցած հանդիպման գլխավոր մրցավարն էր հույն Անաստասիոս Պապապետրուն։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր, բայց փոխարինվեց ընդմիջմանը։

Comments (0)
Add Comment