Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում այսօր՝ նոյեմբերի 5-ին, երբ դատական կարգադրիչների ուղեկցությամբ դատական նիստերի դահլիճ մտավ Գորիսի նորընտիր համայնքապետ Առուշ Առուշանյանը, ներկաները սկսեցին ծափահարել:
Առուշանյանը ձեռքով ողջունեց ներկաներին, ողջագուրվեց պաշտպանների հետ։
Ավելի վաղ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ այսօր դատարանը որոշում է կայացնելու տեսակցությունների արգելքի վերաբերյալ: Նա հավելել էր, որ երբ բուն դատաքննության փուլը սկսվի, ընթերցվի մեղադրական եզրակացությունը պաշտպանության կողմը պատրաստվում է ներկայացնել միջնորդություն խափանման միջոց կալանքն ավելի մեղմ միջոցով գրավով կամ երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ։