Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է անգլիական «Լիվերպուլից» կրած 0։2 հաշվով պարտությունը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի չորրորդ տուրում։
«Պետք է արժանին մատուցել «Լիվերպուլին»։ Նրանք գերազանց սկսեցին հանդիպումը եւ գոլեր խփեցին գեղեցիկ եւ արագ կոմբինացիաների արդյունքում։ Դրանից հետո էլ նրանք ավելի շատ պահեր ստեղծեցին եւ ավելի վստահ էին զգում իրենց։
Մենք էլ ունեինք մի քանի պահեր։ Առաջին խաղակեսի սկզբում Կարասկոն կարող էր գրավել մրցակցի դարպասը անկյունայինից հետո։ Բայց գոլ խփեց «Լիվերպուլը», հետո էլ հեռացվեց մեր խաղացողը։ Դրանից հետո արդեն շատ ավելի բարդ էր»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։
Հիշեցնենք, որ B խմբում «Լիվերպուլը» վաստակել է 12 միավոր եւ խմբային փուլի ավարտից 2 տուր առաջ ապահովել 1/8 եզրափակիչի ուղեգիր։ Երկրորդ տեղում պորտուգալական «Պորտուն» է՝ 5 միավոր։ «Աթլետիկոն» երրորդն է՝ 4 միավոր։ «Միլանը» եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ 1 միավոր։
Չեմպիոնների լիգա, չորրորդ տուր
B խումբ
«Լիվերպուլ» — «Աթլետիկո»՝ 2։0 (տեսանյութ)
Դիոգու Ժոտա, 13, Սադիո Մանե, 21
Հեռացում՝ Ֆելիպե («Աթլետիկո»), 36
«Միլան» — «Պորտու»՝ 1։1 (տեսանյութ)
Շանսել Մբեմբա, 61, ինքնագոլ — Լուիս Դիաս, 6