«Իմ հիասքանչ դայակը» հեռուստասերիալի աստղ Անաստասիա Զավորոտնյուկի դուստրը՝ Աննան, հայտարարել է, որ շուտով ամուսնանալու է։ Նա իր ինստագրամյան էջում երկրպագուներին առաջարկել է իմանալ ճշմարտությունն իր մասին։
Հարցերի մի մասն առնչվել է Աննայի անձնական կյանքին։ Նրանք հետաքրքրվել են՝ ադյոք Զավորոտնյուկի դուստրն ամուսնացած է։ Աննան հաստատել է, որ նշանադրված է, սակայն չի նշել գալիք հարսանիքի օրն ու ընտրյալի անունը։
Ընդ որում, հայտնի է, որ զույգը ծանոթացել է Նյու Յորքում Աննայի ուսման տարիներին, նրանք հանդիպում են ավելի քան վեց տարի։ Այս տարվա սկզբից զույգն ապրում է Մոսկվայի կենտրոնում։
Ի դեպ, Անաստասիա Զավորոտնյուկն արդեն մի քանի տարի է՝ պայքարում է ուղեղի քաղցկեղի դեմ։ Ընտանիքը ձգտում է պաշտպանել արտիստին եւ չի պատմում նրա վիճակի մասին։ Բացի այդ՝ արդեն երկու տարի է՝ Անաստասիային ոչ ոք չի տեսել․ լուսանկարիչները չեն կարողանում նրան նկարել, քանի որ նրան աննկատ են տեղափոխում հիվանդանոցից։