«Հայաստան» խմբակցության պատգամավոր կդառնա Արցախի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նշենք, որ Առուշ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից, ԿԸՀ-ն կգրանցի հաջորդ թեկնածուին, ցուցակում հաջորդը ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրն է՝ Ասպրամ Կրպեյանը։
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունից պատգամավորական մանդատից հրաժարվել էր ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը, որին ցուցակում հաջորդում էր Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, ով էլ այսօր հայտարարություն է տարածել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին։