Տարեցտարի կաշին դառնում է աշուն-ձմեռ սեզոնի գլխավոր թրենդը։ Փոխվում են միայն «խաղացողները». այս տարի ուշադրության կենտրոնում լայն տաբատներն են, վերարկուներն ու ժակետները։ Դրանք կարելի է կրել ինչպես առանձին, այնպես էլ միասին, ինչն ապացուցում է սուպերմոդել Վինի Հարլոուն։
Աստղը Լոս Անջելեսի փողոցներում շրջել է կաշվե տաբատով եւ վերարկուով, որը համադրել է սպիտակ շապիկի եւ երկարաճիտների հետ։