Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ավելի քան 50 ուխտավոր այցելել է Ամարասի վանք

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են ավելի քան 50 ուխտավորների անվտանգ այցը Ստեփանակերտից Ամարասի վանք, որը գտնվում է ԼՂ Մարտունու շրջանում։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Սրբավայրը գտնվում է սահմանազատման գծի մոտ։ Խաղաղապահներն ուխտավորներին ուղեկցել են 82А ժամանակակից զրահափոխադրիչներով։

Բացի այդ, նշվում է, որ պատմական և մշակությաին արժեքի պահպանման համար ռուս զինծառայողները մշտապես պարեկություն են իրականացնում վանական համալիրի հարակից տարածքում։

Comments (0)
Add Comment