ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, զինամթերք մատակարարող ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանի, զինված ուժերի ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի և այլոց գործով փորձաքննություններ չեն նշանակվում։ Ըստ ԱԱԾ հաղորդագորության՝ խոսքը 2011 թվականին ձեռք բերված զենք-զինամթերքի գործով թույլ տրված ենթադրյալ չարաշահման մասին է: ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ ՊՆ-ն տեխնիկական չափանիշներին չհամապատասխանող, ժամկետանց և անպիտան հրթիռներ է ձեռք բերել դեռևս 2016 թվականին։ Դրանց մի մասն ի պահ է տրվել պաշտպանության նախարարությանը, մինչև որ փորձաքննություն իրականացվեր, և որոշվեր հետագա խմբաքանակի ճակատագիրը։ 2018 թվականին գործարքն իրականացվել է մատակարար ընկերության հաշվին։ Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության, անհիմն փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 2 մլրդ 277 մլն 323 հազար 840 ՀՀ դրամին համարժեք 4 մլն 655 հազար 200 ԱՄՆ դոլար գումար: Մատակարար ընկերությունը պատկանում է Դավիթ Գալստյանին` «Պատրոն Դավիթ» մականունով, որն արդեն մի քանի ամիս է՝ կալանավորված է։
Դավիթ Գալստաայանի և Դավիթ Տոնոյանի պաշտպանները մի քանի անգամ հայտարարեցին, որ սպասում են փորձաքննությունների արդյունքներին և հենց դրանք էլ, ըստ պաշտպանների, ապացուցելու էին իրենց պաշտպանյալների անմեղությունը։ Դավիթ Գալստյանի պաշտպան Արմեն Հարությունյանը Vesti.am-ի հետ զրույցում ասաց, որ գործը քննող քննչական խումբը հետ է կանչել հուլիս ամսին նշանակված փորձաքննությունը և որևէ հիմնավորում չի ներկայացնում կողմերին։ «Նախաքննության մարմինը փորձաքննություններն ամբողջությամբ անկատար է թողել։ Դավիթ Գալստայանին մեղադրում են անորակ, անպիտան հրթիռները խաբերությամբ վաճառելու մեջ, պաշտպանական կողմն էլ ունի հակառակ տեսակետ։ Այս կարծիքին են նաև նախարարության պաշտոնատար անձինք։ Կարծում եմ՝ հատուկ իրավաբանական գիտելիքների ունենենալ պետք չէ՝ հասկանալու համար, որ կա փորձագետի եզրակացության կարիք: Ի վերջո պետք է իմանալ՝ դրանք որակյա՞լ են, թե՞ ոչ։ Նախաքննության մարմինը ևս այդ կարծիքին է եղել՝ հունիս ամսին փորձաքննություն են նշանակել, իսկ հիմա անկատար են թողել։ Մեր խնդիրն այն է, որ որևէ հիմնավորում չունենք, թե քննիչն ինչո՞ւ է անկատար թողել փորձաքննությունը»,- նշեց պաշտպան Հարությունյանը։
Համաձայն չլինելով նախաքննական մարմնի որոշումների հետ՝ պաշտպանները բողոք են ներկայացրել դատախազություն, ժամկետները վաղուց լրացել են, սակայն դատախազությունը նույնիսկ չի արձագանքել բողոքներին։ «Հիմնավոր կասկած ունենք, որ գործի օբյեկտիվ քննություն չի ընթնաում և իրականությունը պարզելու ցանկություն չկա։ Բոլոր այն դեպքերում, երբ նախաքննական մարմինը տենսում է, որ ձեռք են բերվում ապացույցներ, որոնք չեն հիմնավորելու իրենց մեղադրանքը՝ բացահայտ զերծ է մնում այդ գործողություններն անելուց»,-նշեց Արմեն Հարությունյանը և հավելեց, որ իրենց մտահոգություններն ավելի խորացան, երբ օրերս պարզվեց, որ կալանավորվել են գործով վկաներից 2-ը, որոնց ցուցմունքները հասու է պաշտպանական կողմին և ի օգուտ իրենց է։ Պաշտպանը մտավախություն ունի, որ կալանավորումը վկաների վրա ճնշում գործադրելու հերթական ձևերից է։ Ըստ Հարությունյանի՝ նրանց ձերբակալել են, որ ազատության դիմաց հավելյալ ցուցմունքներ կորզեն: Քանի որ արդեն ուրիշ անելիք չկա, փորձում են մեղադրանքները հիմնավորելու միջոցներ գտնել։
«ԱԱԾ հաղորդագրությունում մանիպուլացիոն հայտարարություններ կան՝ «Պատերազմի ժամանակ հռթիռնրեը չեն կրակել՝ անորակ լինելու պատճառով»։ Դա բացարձակ սուտ է՝ գործում տվյալներ կան, որ պատրազմի ժամանակ դրանք կիրառվել են և որևէ խնդիր չի արձանագրվել։ Իսկ եթե խմբաքանակի մեջ 1-2 հրթիռ չի կրակել, դա դեռ չի նշանակում, որ խմբաքանակն անորակ է։ Մեր խնդիրը քննիչների հետ չէ, խնդիրը համակարգային է։ Այդ համակարգում է դատախազությունը, Առաջին ատյայի դտարանը, որից օբեկտիվ քննություն այլևս չենք ակնկալում»,- նշեց Գալստյանի պաշտպանը։
«Դավիթ Գալստյանը մյուս գործով 4 ամիս գտնվել է ապօրինի կալանքի տակ: Մենք այս դրվագով դիմել ենք ՄԻԵԴ և այսօր տեղեկացանք, որ դատրանը վարույթ է ընդունել մեր բողոքը»,- ասաց պաշտպան Հարությանը: