Մայիս Ներսեսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Գրեփլինգի Հայաստանի մեծահասակների հավաքականը վերադարձել է Երեւան Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված մեծահասակների աշխարհի առաջնությունից։

Մայիս Ներսեսյանը (62կգ) No-Gi ձևաչափում նվաճել է բրոնզե մեդալ, հաղորդում է Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Աշխարհի առաջնությանը մասնակցել են նաեւ Խաչատուր Թամարյանը (77կգ), Ասլան Պողոսյանը (66կգ)։ Պատվիրակությունում էին նաեւ ՀԳՖ նախագահ Սարգիս Բազինյանը, գլխավոր մրցավար Հրանտ Քոթանջյանը։

Comments (0)
Add Comment