Հայաստանի լրագրողների հավաքականը երկրորդ տեղն է գրավել Թբիլիսիում

Հայաստանի լրագրողների ֆուտբոլային հավաքականը Թբիլիսիում մասնակցել է անվանի խորհրդային հեռուստամեկնաբան Կոտե Մախարաձեի հիշատակին նվիրված միջազգային մրցաշարին ու զբաղեցրել երկրորդ տեղը։

Երկրորդ անգամ անցկացված մրցաշարում հանդես են եկել լրագրողական 8 թիմեր Հայաստանից, Վրաստանից, Լիտվայից, Մոլդովայից, Ուկրաինայից (2 թիմ), Ղազախստանից եւ Ադրբեջանից։

Մասնակիցները բաժանվել են երկու խմբերի, առաջին ու երկրորդ տեղ գրաված թիմերը դուրս են եկել կիսաեզրափակիչ:

Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականներն ընդգրկված են եղել տարբեր խմբերում։ Կիսաեզրափակիչում հայ լրագրողները 4։3 հաշվով հաղթել են Կիևի թիմին, իսկ եզրափակիչում պարտություն են կրել մոլդովացիներից։

Հայաստանի թիմից Վահե Խաչատրյանը ճանաչվել է մրցաշարի լավագույն դարպասապահ։

Հայաստանի թիմը կադրային լուրջ խնդիրներով էր մեկնել մրցավայր։

Մրցաշարի կազմակերպիչն է Վրաստանի մարզական լրագրողների ասոցիացիան։ Հայաստանի թիմի մասնակցության հովանավորը TotoGaming բուքմեյքերական ընկերությունն է։

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Հայաստանի լրագրողների ֆուտբոլային հավաքականը երկրորդ տեղն էր գրավել Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում անցկացված անվանդական մրցաշարում։

Comments (0)
Add Comment