Արմեն Սարգսյանը Գլազգոյի համաժողովում զրույցներ է ունեցել Ջո Բայդենի, Էմանուել Մակրոնի և այլ երկրների ղեկավարների հետ

Գլազգոյում անցկացվող ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփ¬ոխության մասին շրջան¬ակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի (COP26) երկրորդ օրը՝ նոյեմբերի 2-ին, կշարունակվեն մասնակից երկրների նախագահների և կառավարությունների ղեկավարների ելույթ¬ները կլիմայի փոփոխու¬թյանը դիմագրավելուն անհրաժեշտ հրատապ քայլերի վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:

Գլազգոյի համաժողովը նպատակ ունի մշակել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաձայնեցված գործողությունների ծրագիր:

Այսօր նախատեսված է նաև Հայաստանի Հանրապե¬տության նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը: Իսկ մինչ այդ նախագահը գագաթնաժողովի շրջանակ¬ում զրույցներ է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Ֆրանսիայի նա¬խագահ էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Մոնակոյի արքայազն Ալբ¬երտ Երկրորդի, Կատարի էմիր շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի, Եգի¬պտոսի նախագահ Աբ¬դել Ֆաթթահ Ալ Սիսիի, Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչի, Կի¬պրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի, Արգենտինայի նախագահ Ալբեր¬տո Ֆերնանդեսի, Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի, Ղրղզստ¬անի նախագահ Սադիր Ժա-պարովի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի, Իտալի¬այի վարչապետ Մարիո Դրագիի, Կանադայի վարչ¬ապետ Ջասթին Տրյուդոյ¬ի, Ավստրալիայի վարչա¬պետ Սքոթ Մորիսոնի, Լիբանանի վարչապետ Նեժիպ Միքաթիի, Լյուքսեն¬բուրգի վարչապետ Քսավ-յե Բեթելի, Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենի, Ավստրիայի կանցլեր Ալեքսանդր Շալենբերգի, Եվրոպական խորհր¬դի նախագահ Շառլ Միշելի հետ:

Comments (0)
Add Comment