Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններում նշելով, որ վաղուց հաշտվել է իր կնճիռների հետ։ Հրապարակված լուսանկարը, սակայն, խմբագրված է։
«Առավոտյան սուրճ՝ կաթով: Էսպես կարող ենք վերնագրել, կամ ինչպես, որ դուք կամենաք:
Ես վաղուց հաշտվել եմ իմ կնճիռների ու անհարթությունների հետ, բայց @vahestep-ն ինձ այսպիսին է տեսնում…
Հարթ, մի տասը տարի խմբագրած, գրեթե անթերի (եթե այդպիսիք լինում են իհարկե)»,- ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարի մեկնաբանություններում գրել է նա։