Հայաստանի հավաքականի և ղազախական «Աստանայի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է մեկ ամսով։
Նշվում է, որ Ղազախստանի առաջնության 25-րդ տուրի «Կայրաթ» – «Աստանա» խաղում Բարսեղյանն անհարգալից վերաբերմունք է դրսևորել մրցակցի երկրպագուների հանդեպ։
Միջադեպի հետ կապված նյութերը փոխանցվել են Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտե: Ավելի վաղ, նույն դեպքի հետ կապված, երկու տարով որակազրկվել էր «Աստանայի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տիխոնովը։