Ռուս հեռուստահաղորդավարուհի Վիկտորյա Բոնյան «Դոմ 2» նախագծի հաղորդավարուհի Քսենիա Բորոդինային կոչ է արել թեստ հանձնել՝ պարզելու թմրանյութերի օգտագործման փաստը։ Բոնյայի խոսքով՝ երբ ինքը նախագծի մասնակից է եղել, բազմաթիվ անգամներ խոսել է Բորոդինայի վատ սովորության մասին։ Հեռուստահաղորդավարուհու խոսքերը մեջբերել է «Սոբեսոդնիկ»-ը։
«Ես եւ մյուս մասնակիցները տեսնում էինք, թե ինչպես էր Քսենիան վաղ առավոտից աշխատանքի գալիս այտուցված աչքերով եւ արեւային ակնոց էր կրում։ Մարդու աչքերից երեւում է՝ նա օգտագործում է, թե ոչ։ Եթե նա ցանկանում է հերքել դա, կարող է իր մազը փորձաքննութան ուղարկել, ես կարող եմ ուղարկել իմը, մազերը մի քանի տարի պահպանում են արգելված նյութերի օգտագործման մասին տեղեկատվությունը։ Եթե նա ապացուցի, որ երբեք նման բան չի արել, ես ներողություն կխնդրեմ։ Բայց ինձ միշտ թվացել է, որ նա ինչ-որ բան օգտագործել է, այդ պատճառով է աշխատանքի եկել այդ տեսքով»,- հայտարարել է Վիկտորյան։
Նոյեմբերին Բոնյային մրցանակ են հանձնել զարգացնող նախագծի համար։ Բորոդինան վարել է մրցանակաբաշխությունն ու մի կողմ քաշվել, երբ «Տարվա մարդիկ» մրցանակի դափնեկիր Բոնյան բեմ էր բարձրանում։ Ընդ որում, հեռուստաաստղի միմիկան վկայում էր կատարվողի վերաբերյալ նրա ծայրահեղ բացասական վերաբերմունքի մասին։