Օպերային մրցանակակիր երգչուհի Իզաբել Բայրաքդարյանի «Մանկական երգեր» սկավառակը ներկայացվել է «Գրեմմիի» առաջադրվելու համար:
Այս մասին երգչուհին հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ։ «Ինձ համար մեծ պատիվ է, որ նոր սկավառակս՝ «Մանկական երգեր», ներկայացվել է քառաջադրելու «Գրեմմիի» որպես «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ»,- գրել է սոպրանոն։
2008թ․-ին երգչուհին առաջադրված է եղել «Գրեմմի» «Կոմիտասի երգերի» համար՝ «Լավագույն վոկալ կատարում» անվանակարգում։