Գիտնականները ստեղծել են նոր սարք, որը կարող է վերացնել կորոնավիրուսը թե՛ առարկաների մակերեսին, թե՛ մարդու բջիջների ներսում։ Այս մասին տեղեկացնում է Scientific Reports ամսագիրը։
Ամերիկացի հետազոտողների ստեղծած լուսատու սարքը որոշակի երկարության ալիքներ է արձակում։ Այն առաջադրված խտության կապույտ գույնի ալիքներ է արձակում մարդկանց համար անվտանգ դիապազոնում։
Գիտնականների խոսքով՝ տեսանելի կապույտ լույսի անվտանգ չափաբաժինները պետք է դիտարկել որպես SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ թերապեւտիկ միջոցների մշակման ռազմավարական պորտֆել՝ մեղմելու համար COVID-19 կորոնավիրուսային վարակի հետեւանքները։