Ինչո՞ւ է Անդրանիկ Քոչարյանը շահարկում հարցեր, որոնք վաղուց պարզաբանված են

«Օհանյանը ոչ միայն չծառայածին է ներկայացնում որպես թեկնածու, այլ նաեւ գաղտնիության հարցը արհամարհողին»։ Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Խոսքը Արթուր Ղազինյանի է վերաբերում, ով արդեն 9-րդ անգամ չի ընտրվում հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում։ Անդրանիկ Քոչարյանը հայտարարում, որ մի ժամանակ Օհանյանն ասել է, թե հանձնաժողովի անդամները պետք է ծառայած լինեն,  թեև նման արտահայտությունը համացանցում գտնել չհաջողվեց, բայց վստահելով Անդրանիկ Քոչարյանին, հարց կարելի է ուղղել՝ ինչո՞ւ այդ նույն տրամաբանությամբ բանակում չի ծառայել ՔՊ –ական Արմեն Խաչատրյանը։  Եթե կա նման պահանջ, ապա ինչպես է հնարավոր կին պաատգամավորների ներկայությունը այդ հանձնաժողովում։

Ինչ վերաբերում է Ղազինյանի գաղտնիության հայտը չլրացնելուն՝ Vesti.am-ը օրերս զրուցելէր Արթուր Ղազինյանի հետ և այդ հարցն ուղղել, որին ի պատասխան Ղազինյանն ասել է․  «Այդ հայտը լրացվում է ինչ-որ նպատակով՝ եթե ստեղծվում է քննիչ հանձնաժողով, եթե ընտրվում ես նախագահի տեղակալ, այո՛ պետք է լրացնել։ Հիմա, ո՛չ տեղակալի ընտրությունն են ապահովում, ո՛չ քննիչ հանձնաժողովի ստեղծումը, հետևաբար դրա լրացումը ինքնանպատակ է։ Որ պահին որոշումը կայացվի, որ նախագահի տեղակալի ընտրոությունը կայանաում է, կամ ստեղծվում է քննիչ հանձնաժողով, մի քանի րոպեից մուտք արած կլինեմ։ Ես գտնում ե, որ պետական գաղտնիքի տրիապետելը ընդդիմադիր քաղաքական գործունության մեջ, կարող է ինձ վնասել։ Այն սահմանփակում է քաղաքական գործունեությունը, գնահատականները, որակումները և այլն, հետևաբար այս պահին ձեռնպահ եմ մնում՝ միչև կլինի առարկայական որևէ իրավիճակ։ Դա չի կարող պատճառ լինել նախագահի տեղակալի ընտրության համար, սա աբսուրդ է։ Ընդիմությանը թեկնածուին փոխելու պահանջ ներկայացնելը բնականաբար չէր կարող բավարարվել։ 4 ընդդիմադիր պագամավորներն էլ հավասարաչափ իրավունքներ ունեն և կարող են լինել նախագահի տեղակալներ։ Իշխանությունն անվերջ կարող է նախագահի տեղակալ չընտրել»։

Քոչարյանի և ՔՊ-ականների խոստացած 44 օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը դեռ չի ստեղծվել և որևէ  մեկը չգիտի թե ե՞րբ կյանքի կկոչվի այս խոստումը։

Հարց է առաջանում ինչո՞ւ է Անդրանիկ  Քոչարյանը շահարկում հարցեր, որոնք վաղուց պարզաբանված են՝ կարելի է միայն ենթարդրել։ Գո՞ւցե չընտրելու իրական պատճառները քողարկելու համար։

Comments (0)
Add Comment