«Զանգեզուրի միջանցքը» կմիավորի ողջ թուրքական աշխարհը». Ալիև

«Իմ սիրելի եղբայր, բարի գալուստ Ադրբեջան։ Ձեր այցը մեծ նշանակություն ունի։ Սա ձեր երկրորդ այցն է ազատագրված տարածքներ (Արցախի` Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ — խմբ.)»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Զանգիլանի շրջանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում:

«Չորս ամիս առաջ մենք ձեզ հետ էինք Շուշայում, իսկ այսօր՝ Ֆիզուլիում և Զանգիլանում։ Շուշի քաղաքում ստորագրված Շուշիի հռչակագիրը պատմական փաստաթուղթ է: «Այս հռչակագիրը մեր հարաբերությունները պաշտոնապես բարձրացրել է ռազմավարական մակարդակի»,- ասել է Ալիևը։

«Զանգիլանը գտնվում է Արևելյան Զանգեզուրում, և այստեղով անցնող «Զանգեզուրի միջանցքը» կմիավորի ողջ թուրքական աշխարհը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

««Զանգեզուրի միջանցքի» իրականացման համար Ադրբեջանն ու Թուրքիան գործնական քայլեր են իրականացնում, և ես վստահ եմ, որ այդ քայլերն իրենց արդյունքը կտան մոտ ապագայում»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։

Comments (0)
Add Comment